Բաժիններ՝

Չարենցավան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 1-ին, ժամը 05:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կինոյի շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սարգիս Բ․) շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:20-ին, մարվել՝ 05:25-ին: Այրվել են ավտոմեքենայի առջևի մեկ անվադողը և շարժիչի հատվածը՝ մասամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս