Բաժիններ՝

ԱՄՆ-ում տների վաճառքի ծավալները նվազել են 1.7%-ով

ԱՄՆ անշարժ գույքի շուկայում տների վաճառքի ծավալները սեպտեմբերին կրճատվել են 1.7%-ով՝ օգոստոսի համեմատ: Այդ մասին նշվում է ԱՄՆ Ազգային անշարժ գույքի ասոցիացիայի հաշվետվությունում:

Օգոստոսին, տվյալների վերահաշվարկից հետո, գրանցվել էր աճ՝ 8.1%, մինչև 4.83 մլն տուն, այլ ոչ թե 7.8%, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել:

Մինչ այդ Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսել էին վաճառքի ծավալների կրճատում օգոստոսյան ցուցանիշից՝ 1.6%-ի չափով՝ մինչև 4.75մլն  տուն: Վաճառքի ծավալների նվազումը պայմանավորված է վաճառքի հանված տների քանակի կրճատմամբ։

Տան միջին արժեքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել է 11.3%-ով՝ մինչև 183,9 հազար դոլար: Այն 2005թ.-ից առավելագույն ցուցանիշն է:

Փորձագետները նշում են, որ հիպոթեքային վարկավորման ցածր տոկոսադրույքները դրդում են գնորդին վարկ վերցնել և տուն գնել, սակայն զբաղվածության մակարդակի նվազումն, ամեն դեպքում,  բարձրացնում է վարկերի անվերադարձելիության ռիսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս