Բաժիններ՝

Ինֆեկցիոն հիվանդությունները՝ քաղցկեղի պատճառ

Քաղցկեղի յուրաքանչյուր վեցերորդ դեպքը պայմանավորված է ինֆեկցիոն հիվանդություններով: «Аргументы и Факты»-ի հաղորդմամբ՝ այս կարծիքին են ֆրանսիացի գիտնականները:

Վերջիններս ուսումնասիրել են 2008-ի ընթացքում օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությունը, որից հետո արդյունքները համեմատել են ինֆեկցիոն հիվանդությունների հետ: Այդ ընթացքում տարբեր օրգանների չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը 12,7 միլիոն է կազմել: Այդ հիվանդությունները կրողների 16%-ն ինֆեկցիոն հիվանդություններով են տառապել:

Քաղցկեղով տառապող հիվանդների 95%-ը պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի  և C-ի կրողներ են եղել: «Аргументы и Факты»-ն նաև նշում է, որ մասնագետները հավաստում են, որ ուռուցքների հետ կապված ինֆեկցիաների մեծ մասը հնարավոր է ախտորոշել ու բուժել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս