«Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի հարցը հետաձգվեց մեկ տարով

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշվել է մեկ տարով հետաձգել «Ժառանգություն» խմբակցության անդամների կողմից ներկայացված՝ 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև՝ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը:

Այս հետաձգման պատճառն այն էր, որ հանձնաժողովի նիստին չի մասնակցել նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա մասնակցում է Բուխարեստում ընթացող ԵԺԿ նիստին, որտեղ, երևի, ավելի կարևոր հարցեր են քննարկվում, քան այս որոշման նախագիծն էր:

Տեսանյութեր

Լրահոս