Արմեն Աշոտյանի վիրտուալ պատասխանը` Վարդան Օսկանյանի վիրտուալ գրառմանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը, գրել է
«Ես հասկանում եմ, որ Վ. Օսկանյանի քաղաքական վերլուծությունները քչերին են հետաքրքում: Բայց, հարգելիներս, գոնե այս երկու գոհարների կողքով չեմ կարող անտարբեր անցնել:
«4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը..»
Ի՞նչ: Գուցե ես լավ չհասկացա՞: 10 տարվա ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նոր պետք է ձևավորել «արտաքին քաղաքականության գաղափարական հե՞նքը»:
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ գաղափարաբանությամբ է նա առաջնորդվել պաշտոնավարելով այդքան երկար ժամանակ:
Եվ սա ասում է հայկական «քոմպլեմենթարիզմի կնքահա՞յրը»: Շատ հետաքրքիր կլիներ լսել իր պատասխանը այս հարցին: Ինչպե՞ս էր արևմտյան ֆինանսական հոսքերը համադրելու ընդգծված հյուսիսային վեկտոր ունեցող կուսակցության քաղաքական պլատֆորմի հետ…»: