Սամվել Բալասանյանն ընդդեմ Ղուկասյանների
Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 14-ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել:
Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100.000 դրամ, չի կարող իրատեսական լինել:
Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին և կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր, կեսօրից հետո, մեքենան անհետացել է:
Այս մասին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակը: