Բաժիններ՝

«Հայփոստը» խստորեն զգուշացվել է

ՏՄՊՊՀ-ի փոխանցամբ` մի շարք տնտեսվարողներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ բողոքել են, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները, ուստի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այդ պատճառով խստորեն զգուշացրել «Հայփոստին»:

Մասնավորապես առաքվող ծրարները տեղ են հասնում ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Շատ դեպքերում «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:

Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան:  Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս