Բաժիններ՝

30 մլն դրամի տուգանք «ԱրմենՏել» ընկերությունը

«ԱրմենՏել» ընկերությունը տուգանվել է 30 մլն դրամով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ նշված ընկերությունն առանց տեղեկացնելու սպառողին, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված սակագին:

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել այն մասին, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից:

Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այդպես է նաև տեղեկատվական բուկլետների վրա:  «Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ:

Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս