Առաջին անհրաժեշտության ապրանք` արտագաղթողների համար. Հայաստանի պահածոյացված օդ (լուսանկարներ)

Երևանյան վաճառակետերում վաճառքի է հանվել Հայաստանի օդը`«Օդ Հայաստանի» մակնշմամբ: Այն վաճառվում է պահածոյի թիթեղյա տուփերով: Քաշը, ինչպես նշված է տուփի վրա` 1 խորը շունչ, իսկ 1 տուփի գինը 1600 դրամ է: Առանց ավելորդ մեկնաբանությունների՝ մեջբերենք վաճառվող տուփի բաղադրությունը.

Երևանի օդ`  20%

Լեռնային օդ` 25%

Սևանա լճի օդ` 10%

Հյուրընկալության ոգի` 35%

Լավաշի հոտ` 5%

Հարևանի խորովածի հոտ`5%

Տուփի վրա գրված է նաև կիրառման ձևը, այն է` «կիրառել կանոնավոր կերպով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում, և 2` կարոտախտի ախտորոշման դեպքում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արտադրողները չեն մոռացել նաև իրենց, այսպես ասած, «ցուցումները» գրել տուփին. «Բնական արտադրանք` առանց պահպանիչների: Պահել բոլորի համար հասանելի տեղում: Հակացուցիչներ չկան: Կողմնակի ազդեցությունը` նորից և նորից գնելու ցանկություն»:

Իսկ օդ-արտադրանքը պիտանի է մինչև 21.11.2107թ.:  Չնայած այս հանգամանալից ներկայացմանը, արտադրողները մոռացել են նշել մեկ կարևոր հանգամանքի մասին` տուփի վրա չեն նշել արտադրող ընկերության անունը: Ընդ որում` վաճառողները ևս չգիտեն, թե ո՞վ է արտադրում «Օդ Հայաստանի» պահածոն, սակայն, ասում են, որ բավական մեծ հետաքրքրություն կա դրա նկատմամբ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս