Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլն այս շաբաթ կամուսնանան

Այս շաբաթ տեղի կունենա  Ջասթին Թիմբերլեյքի և Ջեսիկա Բիլի հարսանյաց արարողությունը:

Զույգը մտադիր է ամուսնանալ Իտալիայում:  Ինչպես տեղեկացնում է ռուսական ellegirl.ru կայքը, զույգը միասին է արդեն հինգ տարի: Անցյալ տարի Ծննդյան տոներին Ջասթինն ամուսնության առաջարկ էր արել իր սիրելիին, սակայն այն, թե որտեղ և երբ են անցկացնելու իրենց պսակադրության արարողությունը, զույգը գաղտնի էր պահում:

Միայն այժմ հայտնի դարձավ, որ զույգն ամուսնանալու է Նեապոլի մոտակայքի փոքրիկ քաղաքներից մեկում: Այդ վայրը շատ մեծ նշանակություն ունի զույգի համար, այն իրենց մոտ արթնացնում է հաճելի հիշողություններ:

Այդ իսկ պատճառով՝ զույգն իր կյանքի ամենակարևոր  իրադարձությունը որոշել է նշել իր համար հարազատ այդ քաղաքում: Զույգը վարձել է դիզայներներ, ովքեր օգնում են առավել հիշարժան և գեղեցիկ դարձնելու նրանց հարսանյաց արարողությունը: Հարսանիքին հրավիրված է մի քանի հարյուր հյուր: Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլը պատվիրել են  ինքնաթիռ`իրենց հյուրերին տեղափոխելու համար: Զույգի հյուրերին ինքնաթիռն արդեն տեղափոխել է Իտալիա: Սակայն անգամ հյուրերի համար զույգի գտնվելու վայրն անհայտ էր: Նրանք ինքնաթիռ են նստել Նյու Յորքում և այժմ գտնվում են Իտալիայում: Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլն իրենց հյուրերի ժամանման կապակցությամբ պատրաստել էին ճոխ հյուրասիրություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս