«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ՝ բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Մարտիրոսյանն ու անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Իգիթյանը:
Նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով հոկտեմբերի 17-ից 18 օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննության ժամկետը: