Ո՞ւմ վրա այդքան կռռաս, որ չվառվի
Ինչո՞ւ են Հանրապետական կուսակցությանն ուղեկցում հրդեհները: Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին:
Ի պատասխան` Սահակյանն ասաց. «Դանկոյի սիրտն էլ էր վառվում, համ էլ` ժողովուրդն ասում է՝ ո՞ւմ վրա այդքան կռռաս, որ չվառվի»:
Անդրադարձ եղավ նաև հայտնի «փուչիկների գործին», ինչի առնչությմաբ Գալուստ Սահակյանն ասաց. ««Փուչիկների գործով, իհարկե, կարելի է Հանրապետականին որևիցե ձևով կպնել, մանավանդ որ շուտով բոլոր քաղաքական կուսակցությունները բան ու գործ թողած սկսելու են իրենց քարոզարշավը կառուցել ՀՀԿ-ին փնովելու հիման վրա»: