«Շա~տ խորամանկ հայտարարություն էր»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունն էլ ավելի խորացրեց Օսկանյանի հանդեպ կասկածները:

«Բա ինչո՞ւ Չինաստանի դեսպանը հայտարարություններ չարեց: Ամերիկայի պատմության մեջ դեռ նման հայտարարություն անող չի եղել: Շատ խորամանկ հայտարարություն էր, որի տակ կար հետևյալ ենթատեքստը՝ ինչո՞ւ Օսկանյանը, այլ ոչ՝ մյուսները: Մենք ասում ենք Հանթսմանը շատ լավ մարդ ա, փող ա տվել, թողեք Օսկանյանի հարցը իրավաբաններին: Թող չմտածեն, թե մեզանից որևէ մեկը պիտի ասի, թե Օսկանյանը մեղավոր է: Ես լավ եմ ճանաչում Օսկանյանին դրական կողմերից, բայց ո՞վ կբերի 2 միլիոն փող, ու կասի՝ բարեգործություն արա, դե թող ինչ-որ մեկը ձեզ բերի 200 դոլար տա ու ասի` բարեգործություն արա»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ եթե պարզվի, որ Վ. Օսկանյանը մեղավոր չէ, ապա «ես, դու նա՝ բոլորը կամ ներողություն կխնդրեն Օսկանյանից»:

 

Տեսանյութեր

Լրահոս