Բաժիններ՝

Դպրոցական համազգեստն ու iPhone-ը Մեծ Բրիտանիային դուրս կքաշեն ռեցեսիայից

Մանրածախ առևտրի ծավալները Մեծ Բրիտանիայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով։ Ինչպես գրում է «The Guardian»-ը, դա պայմանավորված է դպրոցական համազգեստի և ձմեռային հագուստի վաճառքի ծավալներով։ Բացի այդ, առևտրի ցուցանիշների վրա ազդել է նաև iPhone5-ի թողարկումը։

Ընդհանուր առմամբ, երրորդ եռամսյակում վաճառքի ծավալներն աճել են 1 տոկոսով։ Թվում է՝ աճն աննշան է, սակայն դա ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականի կեսերից ի վեր։

Մանրածախ առևտրի աճն անուղղակիորեն վկայում է նաև ՀՆԱ-ի աճի մասին։ Եթե տնտեսագետների սպասումներն արդարանան, ապա Մեծ Բրիտանիան վերջապես դուրս կգա ռեցեսիայից։ Հիշեցնենք, որ բրիտանական տնտեսությունը վերջին երեք եռամսյակում անընդհատ անկում էր գրանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս