Բաժիններ՝

Nokia-ի բաժնետոմսերը թանկացել են, չնայած վնասն աճել է 14 անգամ

 

Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերը Հելսինկիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորսայական գործարքների արդյունքում աճել են 8 տոկոսով և հասել 2.39 եվրոյի։

Բաժնետոմսերի գնի աճին չի խանգարել նախօրեին հրապարակված ֆինանսական հաշվետվությունը, որտեղից երևում է, որ այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության մաքուր վնասը կազմել է 969 միլիոն եվրո։ Դա 14 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վնասը։

Նշենք, որ Apple և Samsung ընկերությունների հետ թեժացող մրցակցության արդյունքում Nokia-ի վաճառքի ցուցանիշները նախորդ տարվանից աճում են։ 2012թ. Ապրիլին, 14 տարվա մեջ առաջին անգամ, Nokia-ն առաջատարի դիրքերը զիջեց Samsung-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս