Բաժիններ՝

Աշխարհի հնագույն բանկի պարտատոմսերն «աղբի» են վերածվել

Moody’s գործակալությունն աշխարհի ամենահին բանկի՝ իտալական Monte dei Paschi di Siena-ի վարկանիշն իջեցրել է 2 աստիճանով՝ հասցնելով  Baaa3 մակարդակի։ Դա նշանակում է, որ ընկերության պարտատոմսերը վեր են ածվում «աղբի», քանի որ վստահելի չեն և պահանջարկ չունեն։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։

Moody’s-ը վարկանիշի իջեցումը հիմնավորել է նրանով, որ վստահ չէ, թե բանկի վերակապիտալիզացիային ուղղված պետական ծրագիրը կաշխատի։

Հունիսին BMPS-ը կառավարությունից 1.5 միլիարդ եվրո ստացավ՝ պարտքերը մարելու և կապիտալը մեծացնելու նպատակով։ Սակայն, ինչպես երևում է, մոտ ապագայում այս կազմակերպությանը նորից ֆինանսական միջոցներ պետք կգան։

Եվրոպայի պարտքային ճգնաժամից խիստ տուժած այս բանկը հունիսին հայտարարեց աշխատատեղերի լայնամասշտաբ կրճատման մասին։  BMPS-ը մտադիր է կրճատել 4600 աշխատողների, որն աշխատակիցների ընդհանուր թվի 12 տոկոսն է։

Նշենք, որ Monte dei Paschi բանկը հիմնադրվել է 1472 թվականին Սիենայում։ 2000-ականների վերջին այն լուրջ դժվարությունների հանդիպեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, իսկ 2011-ին տարին փակեց 4.69 միլիարդ եվրո վնասով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս