Բաժիններ՝

«Արմավիան» փոխանցել է ևս 50մլն դրամ

«Մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակն այս պահին կարգավորվել է: Այսօր «Արմավիան» 50մլն դրամ գումար է փոխանցել և մի քանի րոպեից չվերթերի սպասարկումը կվերսկսվի»,- 168.am-ին տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել է սպասարկել ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերության թռիչքները, պատճառաբանելով, որ ընկերությունը, պայմանավորվածության համաձայն, չի մարել պարտքը նախատեսված ժամանակացույցի համաձայն:

Մեր այն հարցին, թե քանի՞ օր չվերթերը կսպասարկվեն «Զվարթնոց» օդանավակայանի կողմից, Ն.Չերչինյանը պատասխանեց. «Իրականում Քաղավիացիայի իրավասության մեջ չի մտնում տնտեսվարողների գործարքային հարաբերությունների մեջ մտնել: Եթե ուղևորների իրավունքները երկար ժամանակ ոտնահարվում են, այդ ժամանակ մենք միջամտում ենք, սակայն այս դեպքում իրավիճակն այդքան էլ թեժացած չէ և կարգավորման փուլում է գտնվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս