Դադարեցնում են լիազորությունները

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները։

Որովհետև այդ համայնքներում ընտրվել են նոր ղեկավարներ։ Ի դեպ, մի որոշում էլ ընդունվել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու մասին։

Հիշեցնենք, որ Գյումրիի այլևս նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորություններն ավելի վաղ էին դադարեցվել, այնինչ նրա լիազորություններն ավարտվում էին նոյեմբերի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031