Բրիտանիայում գործազրկությունը նվազել է
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հանկարծակի նվազել է գործազրկությունը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցկացնելու համար աշխատատեղերի ստեղծման շնորհիվ: Քաղաքացիների թիվը, ովքեր, անաշխատունակության նպաստ էին ստանում, կրճատվել է 4 հազարով՝ հասնելով 1,57 միլիոնի: Փորձագետների կարծիքով՝ այդ թիվը փոփոխման չէր ենթարկվելու: Ընդհանուր գործազրկությունը, Միջազգային աշխատանքի կազմակերպության մեթոդիկայի հաշվարկով, նվազել է մինչև 7,9%: Աշխատատեղերի թիվն ավելացել է 212 հազարով՝ կազմելով 29,6 մլն: Դա ամենաբարձր ցուցանիշն է 1971թ. ի վեր: