«Ես եմ պատասխանատու Բենգազիի դեսպանատան համար». Քլինթոն (տեսանյութ)
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքն է պատասխանատվություն կրում ԱՄՆ դիվանագետների` այդ թվում Լիբիայի Բենգազի քաղաքում սպանված Քրիստոֆեր Սթիվենսի համար:
Այս մասին գրում է բրիտանական հայտնի «The Guardian» պարբերականը: «Հիլլարի Քլինթոնը մեկնաբանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի քննադատություննները»,- գրում է թերթը: