Լիբանանի նախագահը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է կազմել նոր կառավարություն
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն: Այդ մասին Բաաբդա պալատում լրագրողներին հայտնել է նախագահի դիվանտան ղեկավար Անտուան Շուքեյրը:
«Խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո հանրապետության նախագահ Միշել Աունը որոշում է ընդունել կառավարության կազմումը հանձնարարել Մուստաֆա Ադիբին»,- հայտնել է դիվանատան ղեկավարը:
Al Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ լիբանանցի դիվանագետը կոնսուլտացիաների արդյունքներով ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի պաշտպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: