«Բարսան» կարհամարհի Մեսսիի համար արված առաջարկները
«Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել Լիոնել Մեսսիին, ով ցանկանում է փոխել ակումբը:
Ըստ Mundo Deportivo-ի, ակումբի բոլոր ղեկավարներին արգելվել է կապ հաստատել այն թիմերի հետ, որոնք ցանկանում են ձեռք բերել Մեսսիին:
Կատալոնական ակումբն անտեսելու է զանգերը և հանդիպման հրավերները բոլոր թիմերից, ովքեր հետաքրքրված են Մեսսիով: «Բարսան» չի պատասխանի առաջարկներին, նույնիսկ, եթե արգենտինացին համաձայն է ինչ-որ ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանների հարցում:
«Բարսելոնայում» կարծում են, որ խաղացողը պետք է մնա: Կատալոնացիները ճնշում են գործադրում և նշում, որ հաջորդ տարի ակումբ կգա նոր ղեկավարություն, և հույս ունեն, որ դա կստիպի Մեսսիին փոխել իր կարծիքը:
Սիրարփի Աղաբաբյան