Նեյմարը ՊՍԺ-ում կմնա առնվազն մեկ մրցաշրջան ևս
Նեյմարը չի հեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից առնվազն մեկ մրցաշրջան ևս: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ:
«Ես մնում եմ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում ևս: Ուզում եմ նորից հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և այս անգամ հաղթել այնտեղ: Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն կշարունակի աճել և կհասնի մեծ նպատակների»,- հայտարարել է Նեյմարը: