Բաժիններ՝

Հնդկաստանի ՊՆ-ն հայտարարել է սահմանի վրա չինացի զինվորականների հետ բախվելու մասին

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անցած հանգստյան օրերին Չինաստանի սահմանամերձ Լադակհի տարածաշրջանում զորքերի հետ նոր բախման մասին, տուժածների թիվը չի ճշտվում։

Լադակհում իրադրությունն սկսել է սրվել մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ-Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը ուժեղացրեցին ռազմական ներկայությունը փաստական հսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում է երկրների միջեւ սահմանին: Լարվածության նոր ալիքն սկսվել է հունիսի 15-ի երեկոյան Լադակհում Գալվանի հարթավայրում երկու երկրների զինվորականների ծեծկռտոցից հետո:

Պաշտոնական Նյու Դելիի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել է 20 զինվոր: Չինական կողմից տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

«2020 թվականի լույս օգոստոսի 30-ի գիշերը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորքերը խախտել են նախորդ փոխհամաձայնությունը, որը զինվորական եւ դիվանագիտական հանդիպումների արդյունքում ձեռք էր բերվել Արեւելյան Լադակհում շարունակվող դիմակայության ժամանակ, եւ սադրիչ ռազմական գործողություններ իրականացրել՝ ստատուս-քվոն փոխելու համար:

Հնդկական զորքերն այդ գործունեությունը կանխել են Պանգոնգ-Ցո լճի հարավային ափին, միջոցներ ձեռնարկել մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ եւ խոչընդոտել ցամաքում իրադրությունը միակողմանի կարգով փոխելու Չինաստանի մտադրությունը»,-ասվում է Հնդկաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ:

«Հնդկական բանակը հավատարիմ է երկխոսության միջոցով խաղաղության եւ հանդարտության պահպանմանը, բայց նաեւ լի է իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությամբ»,-նշվում է հայտարարության մեջ:

Լադակհում իրադրությունը նորմալացնելու համար երկու երկրների ուժերի հրամանատարները եւ Հնդկաստանի ու Չինաստանի դիվանագետները Լադակհում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, որոնց արդյունքում երկու երկրների զորքերին գործնականում հետ են քաշել այն դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչեւ հակամարտությունը: Դրա հետ մեկտեղ, վերջին ժամանակներս Հնդկաստանի եւ Չինաստանի զինվորականների անցկացված բանակցությունները չեն ազդել տարածաշրջանի իրադրության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս