Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 1-ին
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 40.00C (2008թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 9.70C (1988թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.00C