Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցը
Միացյալ Նահանգների՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնել կարելի է միայն ուժի օգնությամբ: Այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Twitter-ում:
«Հանցավորության բարձր մակարդակ ունեցող քաղաքներում, որտեղ կառավարում են դեմոկրատները, բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժն է»,-գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
Ավելի վաղ Թրամփն ամերիկյան Փորթլենդ քաղաքում տեղի ունեցած անկարգություններին ֆոնին քաղաքագլուխ Թեդ Ուիլերին կոչ էր արել՝ Ազգային գվարդիա մտցնել՝ դատապարտելով ցուցարարների գործողությունները:
Բողոքի ակցիաները, որոնք Միննեապոլիսում սկսվել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Փորթլենդում երրորդ ամիսն է՝ չեն հանդարտվում: Ոստիկանությունը պարբերաբար ձերբակալություններ է կատարում:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ:
Դրանցում Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին կդիմակայի դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը, որն իր թեկնածությունն է առաջադրում փոխանախագահի պաշտոնին հավակնող Քամալա Հարիսի հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: