«Մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են քննադատել Գագիկ Ծառուկյանին ի՞նչ արժեհամակարգի և գաղափարների կրող են, ինչպե՞ս են դաստիարակում իրենց երեխաներին ու թոռներին». Իվետա Տոնոյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական անգամ առաջացրել է հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը: Առավել ցավալի է, որ այդ գործընթացում օգտագործվում են քաղաքական ժամկետնանց և մաշված ազատարշակյանանման ու նմանատիպ այլ գործիքներ, որոնք իրենց անիմաստ գոյությունը պահպանում են բացառապես տարբեր ժամանակներում քաղաքական էժան պատվերներ կատարելով:
Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, թե Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, որը պետք է խոսի կրթական ոլորտի կամ չափորոշիչների մասին , ապա դրանք ընդամենը մանիպուլյացիայի հերթական դրսևորումներ են, որոնք նպատակ ունեն խեղաթյուրել ԲՀԿ նախագահի խոսքերը: Ընկալունակության հետ խնդիրներ ունեցողների համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները կամ կրթական ոլորտի այս կամ այն խնդիրը:
Գագիկ Ծառուկյանին մտահոգում են այն գործողությունները, որոնք կարող են վտանգել մեր ազգային դիմագիծն ու մեր քրիստոնեական արժեքները:
Ավելի պարզ՝ ԲՀԿ նախագահն ընդամենն ասում է, որ Հայ եկեղեցու պատմությունը, քրիտոնեական արժեքներն ու առհասարակ, մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենան, և որ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում:
Հետաքրքիր է՝ այն մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են քննադատել Գագիկ Ծառուկյանի՝ հատկապես այս մտահոգությունները, իրենք ի՞նչ արժեհամակարգի և գաղափարների կրող են, ինչպե՞ս են դաստիարակում իրենց երեխաներին ու թոռներին, և ի՞նչ արժեքներ են փոխանցում… Թեպետ ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ իրենց գլխավոր արժեքը պատվերի գինն է…»։
Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական…
Gepostet von Iveta Tonoyan am Montag, 31. August 2020