Բաժիններ՝

ԱՄՆ 2011-2012 ֆինանսական տարվա բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 16%-ով

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 1.089 տրլն դոլար, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: 2010-2011 ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կազմել էր 1.297 տրիլիոն դոլար:

Չնայած դրան, ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը, 4-րդ տարին անընդմեջ, գերազանցում է տրիլիոն դոլարը: ԱՄՆ դաշնային բյուջեի ծախսերը, 2011-2012թթ. տվյալներով, կազմել են 3.538 տրիլիոն դոլար, ինչը 1.7%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Եկամուտները կազմել են 2.449 տրիլիոն դոլար, ինչը 6.4%-ով ավելի է՝ նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին բյուջեի դեֆիցիտը կազմել է 75 մլրդ դոլար, որը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ: Նախորդ ֆինանսական տարվա սեպտեմբերին ցուցանիշը կազմել է 62.75 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս