Մյունխենում արգելվել է ալկոհոլային խմիչքների գիշերային վաճառքը
Կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով Մյունխենում առաջին անգամ պատմության մեջ արգելվել է ալկոհոլային խմիչքների գիշերային վաճառքը եւ հանրային վայրերում գիշերային ժամերին ակլոհոլի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Մյունխենի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Ըստ նոր կարգի, երեկոյան 21,00-ից մինչեւ առավոտյան 06,00 Մյունխենում ալկոհոլի վաճառք չի իրականացվելու։ Կարգը խախտողները կտուգանվեն 500 եվրոյով։