 
                        Գողություն կատարելու պահին 60-ամյա տղամարդը բերման է ենթարկվել
 
                                    Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Կոմինտերնի փողոցի տներից մեկի խորդանոցից գողոթյուն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:
Ժամը 2-ին տուժողից հաղորդում է ընդունվել, որ վերոհիշյալ տղամարդը, օգտվելով խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է ավտոմեքենա լվանալու սարք, էլեկտրական պտուտակահան, «ԿամԱԶ» մեքենայի լապտերներ, էլեկտրական սղոցի կտրող քարեր և տեղափոխել դարպասից դուրս:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        