«Լես ֆոքսես»-ը հաղթել է «Էրեբունի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը: Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսես»-ը սեփական հարկի տակ 76-44 հաշվով հաղթանակ է տարել «Էրեբունի» ակումբի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լուսինե Սեդրակյանը (Էրեբունի), ով վաստակել է 21 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: