Հանկարծամահ է եղել Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Արամ Մայիլյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ Արամ Մայիլյանը:
Արամ Մայիլյանի կինը՝ լրագրող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ շատ ցավալի նորությունը:
«Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»,- գրել է նա:
168.am-ը ցավակցում է Արամ Մայիլյանի հարազատներին եւ մերձավորներին:
Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ:
Gepostet von Narine Mkrtchyan am Freitag, 28. August 2020