Թրամփն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալադ Թրամփը 2018 թվականին Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացումը, որն ԱՄՆ-ի բյուջեի վրա երկու հազար անգամ էժան է նստել, քան պլանավորվել էր, համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ: Օգստոսի 27-ի ուշ երեկոյան նա ելույթ է ունեցել Սպիտակ տան Հարավային բացատում Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի շրջանակում:
«Ի տարբերությոն ինձնից առաջ շատ նախագահների, ես կատարեցի խոստումս, ճանաչեցի Իսրայելի իսկական մայրաքաղաքը եւ մեր դեսպանատունը փոխադրեցի Երուսաղեմ: Բայց մինչ մենք դրա մասին սոսկ խոսում էինք որպես ապագա օբյեկտի, մենք այն արդեն կառուցել էինք:
Փոխանակ 1 միլիարդ ոլար ծախսելու նոր շենքի համար, ինչպես պլանավորվել էր, մենք ընտրեցինք արդեն գոյություն ունեցող շենքը լավագույն վայրում: Անշարժ գույքի գործարք, ճի՞շտ չէ: Եվ բացեցինք այն՝ ծախսելով 500 հազար դոլարից պակաս»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը, որը մինչեւ իր նախագահ լինելը գործարարությամբ էր զբաղվում անշարժ գույքի ոլորտում:
Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը «ճանաչել է Իսրայելի սուվերնությունը Գոլանի բարձունքների նկատմամբ», իսկ այս ամսին «ձեռք բերվեց 25 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը Մերձավոր Արեւելքի շուրջ (Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ):
«Երբ ես զբաղեցրի նախագահի պաշտոնը, Մերձավոր Արեւքում կատարյալ քաոս էր. մոլեգնում էր ԻՊ-ն («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։– խմբ.), ուժեղացրել է իր դիրքերն Իանը, իսկ Աֆղանստանի պատերազմի վերջը չէր երեւում: Ես դուրս եկա Իրանի հետ միակողմանի միջուկային գործաքից»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա պնդել է, որ ԱՄՆ-ը «100 տոկոսով ոչնչացրել է ԻՊ-ի խալիֆաթը եւ վերացրել դրա հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին»: Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը կայացել է 2018 թվականի մայիսին Երուսաղեմում:
Դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից փոխադրելու որուշումը Թրամփն ընդունել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին այն բանից անմիջապես հետո, երբ նույն օրը հայտարարել է Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: