Բաժիններ՝

Պայթյուն՝ Օդեսայի ՆՎԳ-ի տարածքում

Պայթյուն է տեղի ունեցել Օդեսայի նավթավերամշակման գործարանի տարածքում. շրջանը հոսանքազրկված է: Այդ մասին հաղորդել է «Դումսկայա» հրատարակությունը: Օդեսայի Շկոդովա Գորա միկրոշրջանի բնակիչները հայտնում են նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ պայթյունի մասին:

Նրանց խոսքով՝ ուղիղ կեսգիշերին ձեռնարկության մերձակայքում գտնվող բնակելի տներում անջատվել Է ԷլեկտրաԷներգիան, իսկ հինգ րոպե անց մարդիկ պայթյուն են լսել եւ բոց տեսել Էլեկտրաենթակայանի շրջանում, որը տեղակայված էր գործարանի տարածքում»,- ասվում է «Դումսկայա» հրատարակության պաշտոնական կայքում:

Օդեսայի ՆՎԳ-ն մինչեւ 2013 թվականը պատկանում էր Ռուսաստանի «ԼՈՒԿՕՅԼ» նավթընկերությանը, որը հետագայում այդ ակտիվը վաճառել է Սերգեյ Կուրչենկոյի «ՎԵՏԷԿ» խմբին: Ավելի ուշ «ՎԵՏԷԿ»-ը գործարանը որպես գրավ տվել է ՎՏԲ-ին՝ կիպրական Swisspro Capital-ի տված վարկի դիմաց: Կուրչենկոն ինքը շուտով հեռանում է Ուկրաինայից, իսկ գործարանը փաստացի ազգայնացվում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս