Բաժիններ՝

Պենտագոնը Ռուսաստանին նախազգուշացրել է, որ պաշտպանելու է իր զինվորականներին Սիրիայում

ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի՝ պաշտպանելու Սիրիայում գտնվող իր զորքերին՝ նրանց անվտանգության ցանկացած սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

«Մենք ռուսներին նախազգուշացրել ենք, որ իրենց գործելակերպը վտանգավոր է եւ անընդունելի… եւ մենք մեզ իրավունք ենք վերապահում եռանդուն կերպով մեր զորքերին պաշտպանել ամեն անգամ, երբ նրանց անվտանգությունն սպառնալիքի տակ կդրվի»,- ասել է նա՝ մեկնաբանելով ռուսաստանցի զինվորական պարեկախմբի եւ ամերիկացի զինծառայողների միջադեպը Սիրիայում:

Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի զինվորականները «խուսափում են Սիրիայում ռուսական զորքերի հետ հակամարտություններից ժամանակի եւ տարածության մեջ գործողություններ անցկացնելիս», եւ հայտարարել Է, որ Պենտագոնը ողջունել Է ԱՄՆ-ի զինվորականների «պրոֆեսիոնալիզմը եւ զսպվածությունը» միջադեպի ընթացքում:

Օգոստոսի 27-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը, ամփոփելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավոր շտաբների պետերի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու եւ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկախումբը շրջապատելու փորձի մեջ: Գերատեսչությունը հաղորդել է, որ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն «անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել է միջադեպի կանխման եւ առաջադրված խնդրի հետագա կատարան համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս