«Ստյաուայի» դեմ խաղի հաշիվը չի համապատասխանում հանդիպմանը. Տիգրան Դավթյան
Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով, «Ստյաուայի» հետ խաղի արդյունքը չի համապատասխանում հանդիպման արդյունքին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին խաղի համար, սակայն խաղի հաշիվը չի համապատասխանում հանդիպմանը: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը: Ունեինք 4-5 իրական գոլային հնարավորություններ»,- ասեկ է Դավթյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Գյումրու «Շիրակն» արտագնա խաղում մրցեց Բուխարեստի «Ստյաուայի» հետ: Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին 34-րդ րոպեին: Աչքի ընկավ Օլարուն: Ռումինական թիմը երկրորդ կեսում խփեց նաև երկրորդ և երրորդն գնդակները: Նախ գոլ խփեց Տանասեն և հետո էլ՝ Բուզիուչը:
Գյումրու «Շիրակը», ինչպես Հայաստանը ներկայացնող մյուս երկու թիմերը, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին իսկ փուլից դուրս մնացին: Ավելի վաղ պայքարը լքել էին նաև «Նոան» և«Ալաշկերտը»: