Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181 , մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 266 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1135-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 264, փաստացի բուժվողներինը՝ 5052 (մեկ օրում նվազել է 101-ով): Մեկ օրում արվել է 1746 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202 253 թեստ:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին մահացած պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս