Բաժիններ՝

ԱՄՀ զեկույց. Տնտեսման միջոցները չեն օգնել

Ճգնաժամի պայմաններում տնտեսման միջոցները չեն օգնում, դրանք փակուղու առաջ են կանգնեցնում տնտեսությունը: Նման եզրահանգման են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները՝ ներկայացնելով ԱՄՀ նոր զեկույցը:

ԱՄՀ վերլուծաբանների կարծիքով, մի շարք երկրներում հարկերի և պետական ծախսերի վերաբերյալ կառավարությունների կողմից կայացրած որոշումների արդյունքում՝ այդ երկրներում խորանում է սոցիալական անհավասարությունը, որը ոչ արդյունավետ է գործազրկության նվազեցման գործում: Սակայն առավել կարևոր է այն խնդիրը, որ տնտեսապես զարգացած երկրներում տնտեսման քաղաքականությունը տնտեսությունը կանգնեցնում է փակուղու առաջ: Պետական ծախսերի կրճատումը և հարկերի կտրուկ աճը պատնեշ են ստեղծում տնտեսության վերականգնման ճանապարհին:

Զարգացած երկրների բյուջեի տնտեսման իրական և կանխատեսելի միջոցները վերլուծության ենթարկելով՝ ԱՄՀ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ «Մեծ 7-նյակի» բոլոր երկրներին, բացառությամբ Իտալիայի, հարկավոր է տնտեսման քաղաքականությունը դադարեցնել: Սակայն նմանատիպ քաղաքականության դադարեցումը հնարավոր է, որ  ավելացնի ռիսկերը:  Օրինակ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանի կարծիքով՝  «տնտեսման քաղաքականությունը ստեղծում է շատ ավելի բացասական ազդանշաններ, քան դրական, ինչպես պետք է և լիներ՝ Քեյնսի թեորեմի համաձայն: Ցավոք, մի շարք քաղաքական գործիչներ չեն ցանկանում հաշվի առնել դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս