Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարեց հիմնավոր և թողեց անփոփոխ:

Դատավոր Արթուր Մկտչյանը իր որոշմամբ մերժեց Գագիկ Խաչատյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Ամրամ Մակինյանի երեկվա դատական նիստում ներկայացրած միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 27-ին, իսկ օգոստոսի 30-ին դատարանը Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշում էր կայացրել: Եվ մեկ տարի է՝ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է:

Երեկվա դատական նիստում Խաչատրյանի պաշտպանները միջնորդել էին դատարանին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել այլընտանքային խափանման միջոցով, հնարավորություն տրվի Գագիկ Խաչատրյանին համապատասխան բուժում ստանալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս