Սետյենը նույնպես ֆաքսով դիմել է «Բարսելոնային»
«Բարսելոնան» ստացել է նոր հաղորդագրություն ֆաքսի միջոցով:
Հաղորդագրությունն ուղարկել են կատալոնյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փաստաբանները: Նրանք «Բարսելոնային» խնդրել են տրամադրել այնպիսի ծանուցագիր, որն օրինականորեն պաշտոնականացնում է Սետյենի և ակումբի միջև համագործակցության դադարեցումը:
Այս պահին ոչ Սետյենը, ոչ էլ նրա օգնականները չեն կարող իրենց համար նոր թիմ որոնել, քանի որ պաշտոնապես չեն տեղեկացվել պաշտոնանկության մասին:
Ինչպես նշվում է, «Բարսելոնան», ստանալով մարզչի ներկայացուցիչների խնդրանքը, պատրաստվում է դրան պատասխանել «ժամանակին և օրինական կարգով»:
Սետյենը և նրա շտաբը նաև պահանջում են վճարել դրամական փոխհատուցում՝ պայմանագրերը դադարեցնելու համար: Դա դեռ տեղի չի ունեցել:
Ավելի վաղ թիմին ֆաքս էր ուղարկել Լիոնել Մեսսին՝ խնդրելով անվճար բաց թողնել իրեն։
Սիրարփի Աղաբաբյան