Բաժիններ՝

Վիեննայի օպերայում արգելվել է գոռալ «Բրավո»

Սեպտեմբերին սեզոնի բացումից առաջ Վիեննայի պետական ​​օպերան իր ունկնդիրներին նախազգուշացրել է մի շարք նոր կանոնների մասին: Այսպիսով, այցելուներին խնդրում են հրաժարվել «Բրավո» հուզական ճիչերից, և խորհուրդ չի տրվում արտիստներից ինքնագրեր վերցնել: Հրահանգները հրապարակվել են հաստատության կայքում:

Օպերայի ղեկավարությունն իր հանդիսատեսին խորհուրդ է տալիս ավելի բարձր ծափահարել «Բրավոյի» փոխարեն: Մարդկանց նաև խնդրում են դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Միևնույն ժամանակ, բոլոր տոմսերը կդառնան «անվանական». դրանք գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որը գրանցվելու է՝ COVID-19 վարակի բռնկման դեպքում շփումների շղթան պարզելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս