Բաժիններ՝

«Ռեալը» պլանավորում է երկրորդ անգամ կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը համաճարակի պատճառով

Մադրիդի «Ռեալը» կրկին մտադրություն ունի կրճատել ակումբի աշխատակիցների աշխատավարձերը՝ մեղմացնելով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ նվազեցումը կանդրադառնա ինչպես՝ ֆուտբոլիստների, այնպես էլ՝ տեխնիկական անձնակազմի և ակումբի բարձրագույն ղեկավարների վրա: Աղբյուրը նշում է, որ խաղերի գարնանային դադարեցման պատճառով «սերուցքայինները» կորցրել են մոտ 200 միլիոն եվրո:

Նախորդ կրճատումները տեղի էին ունեցել ապրիլին և կազմում էին 10-20 տոկոս: Այդ ժամանակ ակումբի ծախսերը կրճատվել էին մինչև 416 միլիոն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս