Բաժիններ՝

«Լաուրա» փոթորիկը մոլեգնել է ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի ծովեզերքին

«Լաուրա» սաստիկ փոթորիկն օգոստոսի 27-ին մոլեգնել է Լուիզիանայի նահանգի ծովեզերքին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ Լուիզիանայում սկսվել են սաստիկ տեղատարափ անձրեւներ, քամի եւ մրրկային մակընթացություն:

Ցիկլոնը շարունակում է շարժվել հյուսիսային ուղղությամբ՝ ժամում 24 կիլոմետր արագությամբ: Ցիկլոնի սահմաններում քամու արագությունը գերազանցում է վայրկյանում 66 մետրը:

Օդերեւութաբանները նախազգուշացրել էին չորրորդ կատեգորիայի փոթորկից (ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի) «պոտենցիալ աղետալի վնասի» մասին: Փոթորկի նախազգուշացում է  հայտարարված Միսիսիպիի գետաբերանի եւ երկու նահանգների առափնյա շրջանների բնակիչների համար:

Տեխասի եւ Լուիզիանայի իշխանություններն ավելի վաղ մոտավորապես 1,5 միլիոն տեղացի բնակիչների կարգադրել կամ խորհուրդ են տվել տարահանվել «Լաուրայի» մոտենալու պատճառով: Փոթորիկների սեզոնը սովորաբար Ատլանտիկայում շարունակվում է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը:

Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային մրրիկ եւ ստանում է սեփական անուն, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասնում է վայրկայանում շուրջ 17,5 մետրի: Վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում մրրիկը դառնում է փոթորիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս