ԱՄՆ-ի փոխնախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել նոր ժամկետի համար
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի 26-ին համաձայնել է Հանրապետական կուսակցությունից որպես այդ պաշտոնի թեկնածու առաջադրվել երկրորդ չորսամյա ժամկետով։
«Շնորհակալ եմ այն վստահության համար, որն ինձ ցուցաբերել է նախագահ Դոնալդ Թրամփը, մեր Հանրապետական կուսակցության աջակցությամբ եւ աստծո ողորմածությամբ ես հնազանդորեն համաձայն եմ առաջադրել իմ թեկնածությունը եւ որպես փոխնախագահ ծառայել Միացյալ Նահանգներին»,-ասել է Փենսը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: ԱՄՆ-ում փոխնախագահին ընդունում են նախագահի հետ միասին:
Երկու թեկնածուներին էլ պաշտոնապես հաստատում է կուսակցության համագումարը, որը նրանք ներկայացնում են, այնուհետեւ երկու քաղաքական գործիչները պետք է համաձայնություն տան իրենց առաջադրմանը: Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է համաձայնությունը տալ օգոստոսի 27-ին՝ հանրապետականների համագումարի վերջին օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: