Ռուսաստանն ու Թուրքիան գալիք տարի կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400-ի վերաբերյալ
Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Ռուս պաշտոնյայի խոսքերով՝ նոր պայմանագիրը դժվար թե կնքվի սույն թվականին, ամենայն հավանականության դա կարող է տեղի ունենալ 2021 թվականին։
Թեմայի վերաբերյալ նաև խոսել է ռուսական «Rosoboron export» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մեխիևը՝ նշելով, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում ֆինանսական հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։