Բաժիններ՝

«Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը»․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր

Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն:

Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ»:
Հասկանալի է, որ անհրաժեշտությունը կապված է երեխայի բնական կարիքների հետ:

Մի կողմ թողնենք էն, թե երեխայի մոտ ինչ հոգեկան ապրումներ կարող են առաջանալ՝ ամեն անգամ՝ պետքարան գնալու համար ուսուցչին դիմելիս:

Մի ժամանակ հասարակական տրանսպորտում մի այսպիսի ցուցանակ էր փակցվում՝ «Վարորդը նաև հսկիչ է»…

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկի՞ց է։

Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանո՞ւմ եք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան:
Դուք լրիվ ցնորվել ե՞ք…

Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչու՞ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում…

Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում…»։

Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավերՍույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն:Ըստ նրա հաստատած…

Gepostet von Gevorg Petrosyan am Samstag, 22. August 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս