Բաժիններ՝

«Սահմանադրությունն ու ՍԴ մասին օրենքը լրիվ գերմանական իրավունքի արտագրություն է, բայց ամերիկյան մոդելի գերագույն դատարան ենք ստեղծում». Գոռ Հովհաննիսյան

Գերմանաբնակ իրավագիտության պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած տարի դեկտեմբերին Սաքսոնիայի Բարձրագույն երկրամասային դատարանի դատավորներից մեկի (հեռռ Ռիխթերի) հետ էի խոսում։ Ասում է՝ Հայաստանում մի քանի անգամ եմ եղել, բայց Վրաստանում շատ եմ եղել, օգնել եմ մշակել վրացական քաղաքացիական օրենսգիրքը։ Գերմանացիներին հատուկ շատ նուրբ ու մի քիչ հեգնական հումորով շարունակեց՝ վրացիները լրիվությամբ գերմանական քաղաքացիական օրենսդրությունն արտագրեցին, նաև մեր վերացականության տեսությունը (Abstraktionsprinzip, էս սկզբունքը մաքուր գերմանական սկզբունք է, ու երևի աշխարհի ուրիշ ոչ մի երկրում չկա էդ սկզբունքը), բայց, ասում է, քանի որ Վրաստանի արդարադատության նախարարը մի ջահել աղջիկ էր, որը Ամերիկայում էր սովորել, բռնեցին քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էլ լրիվ ամերիկյան իրավունքից արտագրեցին։ Ասում է՝ թեև ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ամերիկյան դատավարության միջոցով ոնց պիտի կիրառեն գերմանական նյութական քաղաքացիական իրավունքը, բայց դե երևի էդպես էլ է լինում (ու քթի տակ խնդում էր)։

Հիմա մերն է։ Սահմանադրությունն ու ՍԴ մասին օրենքը լրիվ գերմանական իրավունքի արտագրություն է, բայց ամերիկյան մոդելի գերագույն դատարան ենք ստեղծում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս