Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունն ավարտել է. Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակընկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու սխալ ակնկալիք է։

Այս մասին #bRightTalk ձևաչափի  տասներորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ շատ իրավիճակներում գործող իշխանությունն իրեն պահում է շատ վելի «բեթար» քան նախկին իշխանությունները։ Բայց արդյո՞ք դա հիմք է, որ մեկն առավոտ արթնանա, պահանջի վաչրապետի հրաժարական, և վարչապետը հրաժարական տա կամ ինչ որ մեկը կոչ անի հավաքվել Հանրապետության Հրապարակում և մի 150 հազար հոգի տներից դուրս գա և գա հրապարակ, իր կարծիքով’  ոչ։ Ըստ նրա’ խախ պետք է կառուցվի եղած իշխանության այլընտրանքը, իսկ այդ այլընտրանքը ինքը տեսնում է «Լուսավոր Հայաստան»-ին և այլ առողջ ուժերին, առողջ մարդկանց, որոնց հայ ժողովրդի արգանդը ծնել է, և նրանք կարող են գործել կառավարման համակարգում ու շատ արագ առողջացնել կառավարման համակարգը, երկիրը հանել այս իրավիճակից։ Այսինքն’ այլընտրանքի ձևավորումից հետո պետք է նոր գալ իշխանափոխության քայլերին։

«Չստեղծելով այլընտրանքը, ՀՀ քաղաքացուն, ով ունի ծայրահեղ դժգոհություններ գործող իշխանությունից, ցույց է տրվում այլընտրանք, որն իրեն թալանել է 20 տարի, և  ինքը իմա՝ (ժողովուրդը) ասում է հոպ, այ դա չեմ ուզում սպասեք պահենք սա ինչ կա: Բոլոր այլընտրանքի կառուցման նախաձեռնությունները երկու ուժերը (իմա’ նախկին և ներկա իշխանությունները) իրար հետ վերցրաց, իրար հետ «ձեն ձենի» տված փորձում են փչացնել։ Լուսավոր Հայաստանի դեմ ուղված բոլոր մեղադրանքներն ու հարվածները կազմակերպված պրոցեսներ են, որոնք իրականացվում են գործող և նակին իշխանությունների կողմից։ Մեզ երկու կողմից էլ իրենց ունեցած բոլոր մեդիա ռեսուրսներով միշտ վարկաբեկել են ու վարկաբեկում են ունենալով մի նպատակ՝ թույլ չտալ ձևավորվի այլընտրանք, ո’չ ներկաներին, ո’չ նախկիններին, քանի որ այդ այլընտրանքի ձևավորումը երկուսի խաղի ավարտն է լինելու։ Հետևաբար Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ պրոցեսից դուրս»,- ասել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ ինչ վերաբերում է վարչապետին, Նիկոլ փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է։

«Ինչ վերաբերում է վարչապետին, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և երբ որ արել է մենք նրան ասել ենք, որ դու արել ես, որի համար արդեն քո անունը գրվել է Հայոց պատմության մեջ։ Ո՞րն է եղել այդ առաքելությունը, որ նա տապալել է նախկին ռեժիմը։  Գլխավորել է շարժում, որը տապալել է նախկին ռեժիմը։ Դրանից հետո, երբ որ հիմա Նիկոլ Փաշինյանը առավոտյան արթնանում է նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ,  նրանից ակնկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու սխալ ակնկալիք է։ Մեր ժողովուրդը սխալ է ակնկալում, նրանից ակնկալել, որ նա միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրները լուծելու է սխալ  է։ Նիկոլ Փաշինյանը միհատ գործ է արել, որով որ ամեն ինչ ասվել է, դրանից հետո նա պետք է ինչ որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր ոչ թե քանդարարներ են, (քանի որ իրենք, իմա՝ հեղափոխոխություն իրականացնողները ռեժիմի քանդարարներ են) այլ կառուցողներ են։ «Լուսավոր Հայաստանի» անելիքը, քանի որ մենք քանդարարի այդ գործի մեջ լավ չենք և չենք կարողանում քանդել, մենք կառուցող ուժ ենք, ես մեր անելիքը տեսնում եմ հաջորդ էտապում, կառուցելու էտապում։ Քանդելու էտապը դեռևս շարունակվում է, քանդվում են համակարգեր՝ մեկը լավ, մեկը վատ, բնականաբար դրա հետ լավ բաներ էլ են քանդվելու և քանդվում են, բայց էդպիսին է հեղափոխության տրամաբանությունը»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի մտադրություն և  քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ։

«Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի մտադրություն և  քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ։ Նիկոլ փաշինյանը գնալով դառնում է ամբողջատիրական համակարգի լիդեր, քանի որ նրա տակ ամբողջատիրական համակարգ է դրված, ինքը եկել է բարձրացել դրա վրա, նստել և իբր թե այդ համակարգը քանդում է,  բայց որքան քանդում է այն ավելի ամբողջատիրական է դառնում։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը դրա այլընտրանքը չի կառուցել և դրել դրա տակ, իսկ դրա այլընտրանքը ժողովրդավարական համակարգն է»,-եզրափակեց Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս