Բաժիններ՝

«Ռոնալդուն կդառնա 50 տարեկան, և նա դեռ կցանկանա խաղալ լողափում և հաղթել»․ Սանտուշ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը կիսել է իր կարծիքը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:

– Դուք երկարաձգել եք ձեր պայմանագիրը ազգային հավաքականի հետ մինչև 2024 թվականը: Այդ պահին Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա 39 տարեկան: Արդյո՞ք նա այլևս չի լինելու հավաքականի կազմում:

– Ես դրա մասին դեռ չեմ մտածել: Ամեն ինչ կախված կլինի հիմնականում նրանից, իհարկե, թե ինչպես նա կզգա իրեն: Եթե ​​Ռոնալդուն նույն վիճակում լինի, նա կլինի թիմում: Անշուշտ: Կարևոր է, թե նա ինչ վիճակում է լինելու, ոչ միայն ֆիզիկական հարթությունում, այլև մտավոր:

– Թոմ Բրեդին 43 տարեկան է: Նա խոստովանեց, որ մտադիր է խաղալ մինչև 50 տարեկանը: Նա, ինչպես Ռոնալդուն, միշտ էլ ձգտում է գերազանցության՝ մարզման, հանգստի կամ սննդի մեջ: Կարո՞ղ են նման խաղացողները դուրս գալ ոչ միայն որակի, այլև երկարակեցության սահմաններից:

– Ես հավատում եմ, որ, եթե գերբնական ոչինչ չպատահի, ապա 39 տարեկանում Կրիշտիանուն դեռ կխաղա բարձր մակարդակով: Այժմ խաղացողները ոչ միայն նվաճում են համաշխարհային ճանաչում իրենց կատարողականության մակարդակով,  այլև ի վիճակի են երկար տարիներ պահպանել այդ մակարդակը, ինչը, երևի թե, նախկինում այդպես էլ չի եղել: Դա զարմանալի է։

Ռոնալդուն կդառնա 50 տարեկան, և նա դեռ կցանկանա խաղալ լողափում և հաղթել։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս