Տիագո Սիլվան կտեղափոխվի Պրեմիեր լիգա
Ըստ լրագրող Լիամ Տոմեյի՝ ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան մոտ է «Չելսիին» միանալուն:
Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցություններն ակտիվ փուլում են։ Կողմերն ուզում են, որ ֆուտբոլիստը տեղափոխվի՝ որպես ազատ գործակալ:
Նշվում է, որ բրազիլացին և լոնդոնյան ակումբը դեռ պետք է բանակցեն պայմանագրի ժամկետի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա պաշտպանը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն:
Արդեն պարզ է, որ Տիագո Սիլվան մրցաշրջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն, չնայած նա փորձում էր գտնել անգամ փոքր հնարավորություն ակումբում մնալու համար։
35-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ, փարիզյան ակումբը չի թարմացրել պայմանագիրը նրա հետ:
RMC Sport-ը, վկայակոչելով բրազիլական աղբյուրներին, հայտնում է, որ իրադարձությունների այսպիսի շրջադարձը վրդովեցնում և անհանգստացնում է ֆուտբոլիստին:
«Նա սիրում է ՊՍԺ-ն, սիրում է Փարիզը, այս որոշումը լուրջ հարված էր նրա և նրա ընտանիքի համար:
Մրցաշրջանի դադարեցումից առաջ Տիագոյի մարզավիճակը հրաշալի էր: Նա հաղթանակների քաղց ունի և նույնիսկ իրեն հիանալի է զգում 35 տարեկանում, ուստի դժվար է հասկանալ այս որոշումը»,- ասում է խաղացողի շրջապատի ներկայացուցիչը:
Տիագո Սիլվան խաղում է ՊՍԺ-ում 2012 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան